• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Բեյլը կմասնակցի «Սիթիի» հետ խաղին»

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ իր թիմի առաջատար Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում:

Այս պահին ուելսցի վինգերը վերականգնվում է վնասվածքից, որը ստացել է «Բազելի» հետ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ խաղում: Բեյլի բացակայությունը նկատելի էր «Էվերթոնի» հետ խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով:

Վիլաշ-Բոաշը վստահ է, որ Բեյլի վերադարձը սարերի հետևում չէ: Սպասվում է, որ լոնդոնցիները առանց իրենց առաջատարի կխաղան ևս մեկ խաղ՝ «Բազելի» դեմ պատասխան խաղը:

-Կարծում եմ, որ նա բաց կթողնի միայն «Բազելի» հետ խաղը: Սպասում ենք, որ նա կմասնակցի «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Ավելացնենք, որ առողջական խնդիրներ ունեն նաև Վիլյամ Գալասը և Ահարոն Լենոնը:

Հետաքրքիր փաստեր