• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Բեյլին կարելի է համեմատել Ռոնալդուի հետ»

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը գովաբանել է թիմի վինգեր Գարեթ Բեյլին, ում փառահեղ խաղը օգնեց «Տոտտենհեմին» Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակչի առաջին խաղում հաղթել «Լիոնին»:

Վերջին խաղերում «Տոտտենհեմի» հարձակման գիծը անարդյունավետ է գործում, սակայն միշտ օգնության է գալիս Գարեթ Բեյլը, ով վերջին վեց խաղում գոլեր է հեղինակել: Բեյլը «Լիոնի» հետ խաղում դարձավ դուբլի հեղինակ:

-Նա անհավատալի է: Ոչ միայն նրա խաղը, այլ նաև նրա իրացրած տուգանայինները: Գնդակը այնքան վարպետորեն ուղարկեց դարպասը, որ այն հանգիստ փոխեց հետագիծը: Այսօր մենք երկու հիանալի պահի ականատես եղանք, իսկ ընդանուր՝ երեք, քանի որ մրցակիցն էլ գեղեցիկ գոլ խփեց:

Կարծում եմ՝ Բեյլը արժանի է համեմատվել Ռոնալդուի հետ: Նա լավագույն մրցաշրջանն է անցկացնում «Տոտտենհեմում»,- ասել է Վիլաշ-Բոաշը: The Guardian

Հետաքրքիր փաստեր