• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլաշ-Բոաշ. «Լիոնի» հետ հանդիպումը փորձարկում կլինի Չեմպիոնների Լիգային պատրաստվելու համար»

Անդրե Վիլաշ-Բոաշ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի կարծիքով այսօր երեկոյան կայանալիք «Լիոնի» դեմ հանդիպումը ցույց կտա՝ արդյոք իր թիմը ի վիճակի է տեղ զբաղեցնել Չեմպիոնների Լիգայում:

Այսօր երեկոյան Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում «Տոտտենհեմը» կհյուրընկալի «Լիոնին: Ֆրանսիացիները Չեմպիոնների Լիգայում հանդես գալու հսկայական փորձ ունեն: Այս հանդիպումն էլ կարող է իսկական փորձարկում լինել լոնդոնյան ակումբի համար այդ առաջնությունում նրանց մասնակցության համար:

-Այս հանդիպումը փորձարկում կլինի այն բանի համար, թե արդյոք մենք բավականին լավն ենք Չեմպիոնների Լիգայի համար: Մի մոռացեք, որ «Լիոնը» Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի,- հայտնել է Վիլաշ-Բոաշը Daily Mail-ին տված հարցազրույցի ժամանակ:

Բացի այդ պորտուգալացի մասնագետը նշել է, որ հույս ունի հաղթել այս առաջնությունում:

-Մենք մեծ հույսեր ունենք այս առաջնության հետ կապված: Հիանալի կլիներ տիտղոս նվաճել ընթացիկ մրցաշրջանում, և Եվրոպա Լիգան ամենայն հավանականությամբ միակ տարբերակն է՝ հաշվի առնելով մեր տարբերությունը Պրեմիեր Լիգայի առաջատարներից,- ավելացրել է Վիլաշ-Բոաշը:

Վերջում մասնագետը հայտնել է, որ այսօր դարպասը պաշտպանելու է ոչ թե «Լիոնի» նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը, այլ փորձառու Բրեդ Ֆրիդելը:

Հետաքրքիր փաստեր