• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլֆրիդ Զախա. «Ես երկրպագում եմ «Արսենալին»

Վիլֆրիդ Զախա«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Վիլֆրիդ Զախան խոստովանել է, որ ինքը «Արսենալի» մեծ երկրպագու է:

Ինչպես հայտնի է, «կարմիր ստանաները» դեռ հունվարին ձեռք բերեցին 20-ամյա վինգերի տրանսֆերային իրավունքները, ով մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով հանդես եկավ «Կրիստալ Փելեսում»: Շուտով Զախան կմիանա իր նոր թիմին, որն արդեն 20-րդ անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն:

-Երբ ես մտածում էի, թե ուր տեղափոխվեմ, իմ մտքում միայն «Արսենալն» էր:

Ես մշտապես երկրպագել եմ «Արսենալին»: Ես չէի պատկերացնում, որ «Յունայթեդը» կպայքարի ինձ համար, սակայն դա եղավ: «Արսենալը» լավ ակումբ է, իսկ «Յունայթեդը» լավագույններից է աշխարհում:

Ես անհանգստանում և հպարտանում եմ: Չեմ կարող սպասել: Չգիտեմ, թե ինչ եմ զգում, երբ մտնում եմ «Յունայթեդի» մարզաբազա,- The Sun-ին տված հարցազրույցում ասել է Զախան: