• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիկտոր Մոզես. «Մտածում ենք միայն «Ռուբինի» մասին և ոչ թե «Սիթիի»

Վիկտոր Մոզես«Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսը հայտնել է, որ իր թիմը բացառապես մտածում է առաջիկա խաղի մասին «Ռուբինի» դեմ, չնայած որ արդեն կիրակի օրն «ազնվականներին» սպասվում է Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Հինգշաբթի երեկոյան «Չելսին» և «Ռուբինը» Մոսկվայում որոշելու են Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի մասնակցին: Մինչդեռ Մոզեսը համոզված է, որ այդ խաղին իրենք չեն մտածելու «Սիթիի» հետ հանդիպման մասին:

-Մենք կենտրոնացել ենք այս խաղի վրա: Սա Եվրոպա Լիգա է, կարևոր հանդիպում է մեզ համար: Մենք միայն ցանկանում ենք մի կողմ դնել «Սիթիի» խաղի մասին մտքերը: Այդ խաղը կայանալու է միայն կիրակի օրը:

«Ռուբինը» հիանալի թիմ է: Հետևաբար մենք պետք է ամբողջ ուժով աշխատենք: Դժվաին փորձություն է լինելու, սակայն անհամբերությամբ ենք սպասում: Եթե մեզ հաջողվի արագ գոլ խփել, ապա շատ լավ կլինի: Հուսամ՝ մենք կպայքարենք հաղթանակի և կիսաեզրափակիչ դուրս գալու համար,- հայտնել է Մոզեսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր