• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վոյցեխ Շեսնին երազում է վերադառնալ «Արսենալ»

Վոյցեխ ՇեսնիԼեհ դարպասապահ Վոյցեխ Շեսնին խոստովանել է, որ մտադիր է վարձակալության պայմանագրի լրանալուց հետո վերադառնալ «Արսենալ»։

Անցած ամառ «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բացառիկ հնարավորություն ստացավ գնելու փորձառու Պետր Չեխին, որը ձեռքից բաց չթողեց։

Դավիդ Օսպինան, ով նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսում պաշտպանում էր թիմի դարպասը, դարձավ թիմի երկրորդ դարպասապահ, իսկ Շեսնին ուղարկվեց Ա Սերիա։ Սակայն 25-ամյա դարպասապահն իր ապագան կապում է միայն «Արսենալի» հետ։

-Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ ես կուղարկվեմ Հռոմ, ոչ մի դեպքում չէի հավատա դրան։ Ես «Արսենալում» եմ անցկացրել ողջ իմ գիտակից կյանքը, և չեմ թաքցնում, որ մինչ այժմ երազում եմ խաղալ այդ ակումբում։

«Արսենալն» իմ տունն է։ Ես շատ բաների համար եմ երախտապարտ այդ ակումբին։ Եթե հնարավորություն տրվի, ապա մեծ ուրախությամբ կրկին կխաղամ «Արսենալի» համար,- ասել է Շեսնին։ Sky Italia

Հետաքրքիր փաստեր