• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վուդվորդը հանդիպել է Բենզեմայի գործակալին

Կարիմ Բենզեմա«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը հանդիպում է ունեցել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալի հետ և քննարկել է ֆրանսիացու հավանական տեղափոխությունը «Օլդ Թրաֆորդ»:

Խոսվում էր, որ «կարմիր սատանաները» ցանկանում են պայմանագիր ստորագրել 27-ամյա Բենզեմայի հետ, իսկ այժմ հայտնի է դարձել, որ լոնդոնյան հյուրանոցներից մեկում Վուդվորդը հանդիպել է հարձակվողի գործակալ Կարիմ Ջազիրիին:

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարներին արդեն ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնց ցանկանում է տեսնել իր թիմում: Այդ ֆուտբոլիստներից մեկը Բենզեման է:

Աղբյուրի հաղորդմամբ, Կարիմի տրանսֆերը կարող է իրականանալ Դավիդ դե Խեայի՝ «Ռեալ» տեղափոխության դեպքում: Ինչպես գիտենք, իսպանացին դեռ որոշում չի կայացրել, սակայն խոսվում է, որ մադրիդյան ակումբի նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսն ամեն ինչ անելու է, որպեսզի Դե Խեան միանա իր թիմին:

Ավելացնենք, որ սա Բենզեմային գնելու «Յունայթեդի» առաջին փորձը չէ: 2009թ-ին «սատանաներն» անգամ պաշտոնական առաջարկ արեցին, սակայն այդ ժամանակ Կարիմը նախընտրեց ուղևորվել Մադրիդ: