• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեբասը կարծում է, որ «Սիթիի» ՖՖՓ-ի խախտումները կազդի ողջ ԱՊԼ-ի վրա

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆինանսական ֆեյր-փլեյի խախտումների պատմությունը կազդի ողջ Պրեմիեր լիգայի վրա։

Անցյալ ամիս Պրեմիեր լիգան ավարտեց իր չորս տարվա հետաքննությունը՝ «Սիթիին» մեղադրելով ՖՖՓ-ի 100-ից ավելի խախտումների մեջ:

«Սիթիի» երկարամյա քննադատ Տեբասը կարծում է, որ Պրեմիեր լիգան չափազանց երկար ժամանակ է պահանջել խնդիրը լուծելու համար և արդյունքում կարող է ունենալ տնտեսական հակազդեցություն:

«Դա ուղղակիորեն կապված է Պրեմիեր լիգայի հեղինակության և այն մասին, թե արդյոք նրանց կարելի է վստահել: Նման բանը մեծ ազդեցություն ունի հովանավորների վրա, քանի որ հեղինակությունը առաջնային է»:

«2017-ին ես եղել էի Soccer Ex կոնֆերանսին: Այդ երեկո ես քննադատեցի «ՊՍԺ»-ին և «Մանչեսթեր Սիթիին»: Ես ասացի, որ ՈՒԵՖԱ-ն պետք է պատժի ենթարկի «Սիթիին»:

«Այնուհետև ես զանգ ստացա («Սիթիի» գործադիր տնօրեն) Ֆերան Սորիչնոյից, ով զայրացած էր ինձ վրա և կանչեց ինձ քաղաքապետարանի գրասենյակ»:

«Արդյունքում ՈւԵՖԱ-ն պատժեց «ՊՍԺ»-ին և «Մանչեսթեր Սիթիին»: «Սիթին» հեռացվեց եվրոպական մրցաշարերից: Եվ միայն Մարզական արբիտրաժային դատարանը չեղյալ հայտարարեց այս որոշումը և պատիժը կասեցվեց»:

«Այդ ամենը տեղի է ունեցել 2017 թվականին, և դրանից հետո այն չի փոխվել: Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն մրցաշարն է, բայց նրանց համար կարևոր է տնտեսության ասպարեզում իրենց հեղինակության մասին հոգալը»:

«Եթե նրանք ավելի շուտ կարգավորեին այն, ապա Պրեմիեր լիգան ավելի վստահելի կլիներ», – Տեբասի խոսքերն է մեջբերում The Independent-ը:

Հետաքրքիր փաստեր