• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը դժգոհություն է հայտնել մրցավարական որոշումների անհամապատասխանությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը «Կրիստալ Փելեսի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո դժգոհել է մրցավարական որոշումների անհամապատասխանությունից։

«Յունայթեդը» շատ ավելի դժվարացրեց «Փելեսի» դեմ տնային խաղի վերջնամասը՝ Կազեմիրոյի հեռացումից հետո մնալով տասը հոգով։ «Կարմիր սատանաների» բրազիլացի կիսապաշտպանը ուղիղ կարմիր քարտ ստացավ Ուիլլ Հյուզի կոկորդից բռնելու համար։

Տեն Հագը չի վիճարկում Կազեմիրոյի հեռացումը, բայց նշում է, որ որոշ այլ խաղացողներ ազատվում են նման կոպտությունից, ինչպես «Ռեդինգի» հարձակվող Էնդի Քերոլը, ով երեք ամսով հիվանդանոց ուղարկեց «Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին:

«Կազեմիրոն հատեց սահմանագիծը, դուք ինքներդ դա տեսաք»։

«Սակայն ես գոհ չեմ մրցավարության անհամապատասխանությունից: Ոչ միայն այս խաղում, այլ նաև «Փելեսի» դեմ արտագնա խաղում, երբ Մարտինեսը արմունկով հարված ստացավ: Եվ հետո անցած շաբաթ Էրիկսենի հետ կատարվածը (Անգլիայի գավաթում «Ռեդինգի» դեմ)»:

«Շատ այլ խաղացողներ հատել են սահմանագիծը, այդ թվում՝ «Կրիստալ Փելեսի» մի մասը: VAR-ը չի միջամտել նրանց գործերին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

Հետաքրքիր փաստեր