• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տեն Հագը հաստատել է, որ Անտոնիին ծանր վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը հաստատել է, որ Անտոնիի ստացած վնասվածքը «Չելսիի» դեմ խաղում լուրջ է։

Հինգշաբթի երեկոյան «Չելսիի» նկատմամբ 4-1 հաշվով հաղթանակը ուներ նաև իր վատ կողմերը, «Յունայթեդի» երկու կարևոր խաղացողներ վնասվածքներ ստացան: Խոսքը ոչ միայն Անտոնիի, այլ նաև պաշտպան Լյուկ Շոուի մասին է:

Հատկապես տագնապալի է Անտոնիի հետ կապված իրավիճակը, ով Օլդ Թրաֆորդից հեռացվեց պատգարակով։ 23 ամյա բրազիլացին մեծ հավանականությամբ բաց կթողնի Անգլիայի գավաթի եզրափակիչը «Մանչեսթեր Սիթիի» դեմ հունիսի 3-ին:

«Հանդիպումից հետո դժվար է ասել, բայց այո, Անտոնիի վնասվածքը լուրջ է: Լյուկի առողջականի մասին տեղեկություն ստանալու համար պետք է սպասել, չեմ կարծում, որ դա շատ լուրջ վնասվածք է, բայց մենք պետք է սպասենք 24 ժամ»:

«Ես վստահ չեմ Անտոնիի հարցում: Բոլորն էլ տեսել են նրա փոխարինումը: Կարող եմ ասել, որ դա լուրջ է, բայց մենք պետք է սպասենք առնվազն 24 ժամ, և հետո, հավանաբար, ավելի շատ տեղեկություն կունենանք վնասվածքի ծանրության վերաբերյալ», – Տեն Հագի խոսքերը մեջբերել է United-ի պաշտոնական կայքը: