• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոնի Պյուլիսը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ

Տոնի Պյուլիս«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը Լիգաների մարզիչների ասոցիացիայի (League Managers Association) վարկածով ճանաչվել է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչ:

Ինչպես արդեն հայտնել ենք, տարվա մարզչի կոչումը բաժին է հասել Բրենդան Ռոջերսին: Իսկ ահա Պրեմիեր Լիգայի լավագույն մարզչի մրցանակը՝ «արծիվների» գլխավոր մարզչին:

Պյուլիսը «Փելեսը» գլխավորեց նոյեմբերին, երբ թիմը թվում էր անօգնական և համարվում էր Պրեմիեր Լիգան լքելու ամենամեծ շանսերն ունեցողը: Սակայն 56-ամյա ուելսցին կարճ ժամանակում կարողացավ ոտքի կանգնեցնել «Փելեսին» և մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում, ինչը կարելի է լուրջ ձեռքբերում համարել:

Պյուլիսի այդ հաջողությունն աննկատ չմնաց իր կոլեգաների կողմից: Պրեմիեր Լիգայի մարզիչներից նա ամենիչ շատ ձայն ստացավ:

-Նախորդ մրցաշրջանում մենք Չեմպիոնշիփում զբաղեցրինք 6-րդ հորիզոնականը, իսկ այս տարի՝ Պրեմիեր Լիգայում 11-րդ հորիզոնականը: Սակայն դա միայն իմ շնորհիվ չէ: Պետք է շնորհակալ լինել նաև Սթիվին (Պերեշ, նախագահ), մյուս երեք տնօրեններին, երկրպագուներին և ֆուտբոլիստներին,- ասել է Պյուլիսը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր