• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տոնի Պյուլիսը վստահ չէ, որ կմնա «Կրիստալ Փելեսում»

Տոնի Պյուլիս«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երկրպագուներին չի կարող վստահեցնել, որ կշարունակի աշխատել լոնդոնյան ակումբում:

Նոյեմբերին գլխավորելով «Փելեսը»՝ Պյուլիսն անհավանական աշխատանք կատարեց, ինչը թույլ է տվել պայքարել տարվա մարզչի կոչման համար:

Պայմանագրով Տոնին դեռ երկու տարի ունի, սակայն նա ցանկանում է ակումբի ղեկավարությունից երաշխիքներ ստանալ, որպեսզի ապագայի պլաններ կազմի:

-Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում էլ կաշխատեմ այստեղ: Ես պայմանագրով երկու տարի դեռ ունեմ, սակայն ավելի երկար ժամկետով պայմանագիր ունեցող մարզիչներ են հեռացվում, ուստի հստակ ոչինչ չեմ կարող ասել:

Կարծում եմ՝ կան հստակ քայլեր, որ ակումբը պետք է անի, որպեսզի հաջողակ դառնա: Այս ակումբն առաջ գնալու մեծ շանսեր ունի: Հինգշաբթի օրը ես հանդիպում ունեցա Սթիվի հետ («Փելեսի» նախագահ): Կիրակի օրվա խաղից հետո Սթիվը կխոսի մյուս ղեկավարների հետ, կհայտնի իմ մտքերը, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա,- ասել է Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչը: Sky Sports

Հետաքրքիր փաստեր