• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ամռանը կփոձի ձեռք բերել Մանոր Սոլոմոնին

Լոնդոնի «Տոտտենհեմը» ամռանը կփոձի ձեռք բերել «Ֆուլհեմի» վինգեր Մանոր Սոլոմոնին:

Օգտվելով ՖԻՖԱ-ի հատուկ որոշումից՝ Սոլոմոնը դադարեցրեց պայմանագիրը Դոնեցկի «Շախտյորի» հետ և անցած ամառ միացավ «Ֆուլհեմին»:

Անցած երկուշաբթի ՖԻՖԱ-ն հաստատեց, որ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով Մանորը կարող է ընդմիշտ հեռանալ «Շախտյորից»:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Ֆուլհեմը» ցանկանում է պահել Սոլոմոնին, սակայն դա միակ տարբերակը չէ Իսրայելի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստի համար:

Ընդ որում, «Տոտտենհեմն» է համարվում Սոլոմոնի համար մղվող պայքարի ֆավորիտ։ «Խթանները» արդեն քրտնաջան աշխատում են Մանորի հետ մշտական ​​պայմանագիր կնքելու ուղղությամբ, որը կարող է լինել թիմի առաջին ձեռքբերումը այս ամառ: