• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Բեյլին չի վաճառի «Յունայթեդին»

Դանիել Լևի«Տոտտենհեմը» պատրաստվում է մերժել թիմի առաջատար Գարեթ Բեյլին գնելու «Յունայթեդի» բոլոր առաջարկները:

Մեկ օր առաջ անգլիական թերթերը հայտնեցին, որ «կարմիր սատանաները» պատրաստվում են ուելսցու համար 60 մլն ֆունտ առաջարկել: Թվում էր, թե այդ գումարը «Տոտտենհեմին» կարող է ստիպել լսել առաջարկությունը:

Սակայն «Տոտտենհեմի» ղեկավարությունից Dail Mirror-ին հայտնել են, որ «Յունայթեդի» առաջարկած և ոչ մի գումար չի կարող Դանիել Լևիին ստիպել վաճառել Բեյլին:

Հաղորդվում է, որ «Տոտտենհեմը» 24-ամյա ուելսցուն չի վաճառի անգամ 85 մլն ֆունտով, որը կարող է լինել տրանսֆերային նոր ռեկորդ:

Թեմատիկ նորություններ