• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» կարող է իր տնային խաղերն անցկացնել «Ուեմբլիում»

Ուեմբլի մարզդաշտ«Տոտտենհեմը» մտածում է ժամանակավորապես «Ուեմբլի» մարզադաշտ տեղափոխվելու մասին, մինչև կկառուցի իր նոր մարզադաշտը:

Այսօր լոնդոնյան ակումբը հայտնեց նոր մարզդաշտի կառուցման մասին: «Տոտտենհեմն» արդեն վաղուց է իր խաղերն անցկացնում «Ուայթ Հարթ Լեյնում», որի 36 հզր նստատեղերը չեն բավականացնում թիմի երկրպագուներին: Ակումբի նախագահ Դանիել Լևիի խոսքերով, տոմսերի պահանջարկը հասնում է մինչև 47 հազարի:

Ինչպես երևում է, նոր մարզադաշտի շինարարական աշխատանքների գրաֆիկը «Տոտտենհեմին» կարող է ստիպել որոշ ժամանակ տնային խաղերն անցկացնել այլ մարզադաշտում:

Դեռ 2010թ-ից «Տոտտենհեմը» պայքարում էր Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտը վարձակալելու համար, սակայն քաղաքային իշխանություններն այն 99 տարով հանձնեցին «Վեստ Հեմ Յունայթեդին»: Sky Sports պարբերականի տվյալներով, մրցաշրջանի մեկնարկից առաջ «Տոտտենհեմը» փորձեց ձեռք բերել «Վեստ Հեմի» ներկայիս մարզադաշտ «Ապտոն Պարկը», սակայն երկու ակումբներն այդպես էլ համաձայնության չեկան և «Վեստ Հեմը» որոշեց իր մարզադաշտը վաճառել Galliard Group ընկերությանը:

Քանի որ երկու փորձերն էլ ձախողվեցին, «Տոտտենհեմը» մտադիր է «Ուեմբլին» վարձակալելու նպատակով դիմել Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային: Ավելացնենք, որ «Տոտտենհեմն» իր սեփական հավակնոտ պրոյեկտն իրականացնելու համար երկար ժամանակ չէր ստանում տեղական իշխանության թույլտվությունը:

Հետաքրքիր փաստեր