• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» հետաքրքրված է Դին Հենդերսոնի ծառայություններով

«Տոտտենհեմը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նոթինգհեմ Ֆորեստի» դարպասապահ Դին Հենդերսոնի ծառայություններով:

Անցած մրցաշրջանում չկարողանալով մարտահրավեր նետել «Յունայթեդի» թիվ 1 Դավիդ Դե Խեային՝ Հենդերսոնը հրաժարվեց շարունակել նստել հարազատ ակումբի պահեստայինների նստարանին և գնաց «Ֆորեստ»՝ այս մրցաշրջանում պրակտիկայի համար:

Այս մրցաշրջանի ավարտից հետո Հենդերսոնը ևս մեկ անգամ պետք է որոշի, թե ինչ անել իր կարիերայի հետ, և ESPN-ը պնդում է, որ Դինը հնարավորություն կունենա փոխարինել Ուգո Լյորիսին «Տոտտենհեմում»:

«Տոտտենհեմը» դիտարկում է Հենդերսոնին «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդի հետ հավասար, բայց նա նոր պայմանագիր կնքեց անցած ամիս և կլքի «իրիսներին» միայն այն դեպքում, եթե նրանք լքեն Պրեմիեր լիգան:

Հենդերսոնին ձեռք բերել «Տոտտենհեմին» կարող է օգնել «Յունայթեդի» հետաքրքրությունը «շպորների» հարձակվող Հարի Քեյնի նկատմամբ:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր