• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» մոտ է Կոնոպլյանկայի հարցում համաձայնության գալուն

Եվգենի Կոնոպլյանկա«Դնեպրի» նախագան Իգոր Կոլոմոյսկիյն ակնարկել է, որ իր ակումբը մոտ է Եվգենի Կոնոպլյանկային «Տոտտենհեմին» վաճառելուն:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի մինչև վերջին ժամը խոսվում էր Եվգենիի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին: Սակայն «կարմիրների» գործադիր տնօրեն Յան Էյրն այդպես էլ համաձայնության չեկավ ուկրաինական կողմի հետ:

Սպասվում էր, որ ամռանը «Լիվերպուլը» կվերադառնա այս տրանսֆերին: Սակայն մերսիսայդցիների համար կարող է ուշ լինել, քանի որ «Տոտտենհեմն» արդեն բանակցություններում հաջողություն է գրանցել:

-Ես խոսել եմ «Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ: Մենք բանակցությունների փուլում ենք գտնվում, հնարավոր է նաև՝ պայմանագրի ստորագրմանը շատ մոտ, եթե Եվգենին համաձայնվի: Ես նրա փոխարեն կընտրեի «Տոտտենհեմը» և ոչ թե «Լիվերպուլը»,- ուկրաինական «2+2» հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Կոլոմոյսկիյը:

Հետաքրքիր փաստեր