• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» նոր մարզադաշտի կառուցման համար չի վաճառի իր աստղերին

New-stadium«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին երկրպագուներին վստահեցրել է, որ ակումբը չի վաճառի իր աստղերին, որպեսզի ավարտին հասցնի նոր մարզադաշտի շինարարությունը։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն այժմ ամբողջությամբ իրագործում է «Ուայթ Հարթ Լեյնի» հարևանությամբ 61 հզր նստատեղ ունեցող մարզադաշտի կառուցումը, որը գնահատվում է 400 մլն ֆունտ։ Սպասվում է, որ մարզադաշտը պատրաստ կլինի 2018/19 մրցաշրջանի մեկնարկին։

Իր ժամանակին այս փուլով անցել է նաև հյուսիսլոնդոնյան մեկ այլ ակումբ «Արսենալը», որը սակայն ստիպված եղավ վաճառել իր առաջատարներին։ Սակայն Լևին վստահ է, որ «Տոտտենհեմը» ոչ միայն չի վաճառի իր ֆուտբոլիստներին, այլ նաև ձեռքբերումներ կունենա։

-Դանիել Լևին հայտնեց, որ նոր մարզադաշտի կառուցման համար ոչ մի ֆուտբոլիստ չի վաճառվի։ Նա նաև թիմն ուժեղացնելու պլաններ ունի,֊ ակումբի ղեկավարի հետ հանդիպումից հետո հայտնել է «Տոտտենհեմի» երկրպագուների միավորումը (Tottenham Hotspur Supporters’ Trust):

Հետաքրքիր փաստեր