• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» «Ռեալին» մինչև երեքշաբթի ժամանակ է տվել

Գարեթ Բեյլ«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հայտնել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլը երեքշաբթի օրը կվերադառնա Լոնդոն, եթե մինչ այդ ավարտին չհասնի նրա տեղափոխությունը «Ռեալ»:

Արդեն հայտնի է, որ ուելսցի վինգերը գտնվում է Իսպանիայուն: Սակայն երկու ակումբների միջև դեռ չլուծված հարցեր կան:

«Տոտտենհեմը» մադրիդյան ակումբին գործարքն արագացնելու կոչ է արել՝ հայտնելով, որ եթե մինչ երեքշաբթի տրանսֆերը չկայանա, ապա Բեյլը կվերադառնա Լոնդոն:

-Կկայան տրանսֆերը, թե ոչ, դա կիմանաք առաջիկա օրվա ընթացքում: Սակայն այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Երկուշաբթին հանգստյան օր է, երեքշաբթի՝ մարզումներ, դրա համար կարող եք նրան նաև մեր մարզումներում տեսնել:

Մենք նրան հանգստանալու հնարավորություն ենք տվել: Երբեք չենք ստիպել ֆուտբոլիստներին ներկա գտնվել խաղին, եթե նրանք չկան հայտացուցակում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հետաքրքիր փաստեր