• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» վաճառքի է հանել 11 ֆուտբոլիստների

Տոտտենհեմ«Տոտտենհեմը» պատրաստ է առաջարկություններ լսել միանգամից 11 ֆուտբոլիստների համար: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն և նախագահ Դանիել Լևին եկել են այն մտքին, որ թիմի ֆուտբոլիստների քանակը պետք է հասցնել 25-ի:

Այս պարագայում, տրանսֆերային պատուհանի վերջին երկուսուկես շաբաթների ընթացքում շատ ֆուտբոլիստներ ստիպված կլինեն լքել «Ուայթ Հարթ Լեյնը»:

Աղբյուրի հաղորդմամբ, «Տոտտենհեմը» պատրաստ է բաց թողնել Մայքլ Դոուսոնին, Բենու Ասու-Էկոտոյին, Քայլ Նոթոնին, Վլադ Կիրիկեշին, Սանդրոյին, Էթիեն Կապուին, Մուսա Դեմբելեին, Անդրոս Թաունսենդին, Ահարոն Լենոնին, Նասեր Շադլիին և Ռոբերտո Սոլդադոյին:

Այս ֆուտբոլիստներից բաժանվելը, որոնք չեն մտնում Պեչտենոյի խաղային պլանների մեջ, տեղ կազատի նորեկների համար: «Տոտտենհեմի» տրանսֆերային նպատակներից է Մաթեո Մուսակոն՝ «Վիլյառեալից», Տոբի Ալդերվեյրելդը՝ «Ատլետիկոյից», Մորգան Շնայդերլենը՝ «Սաութհեմպտոնից, Մեմֆիս Դեպայը՝ ՊՍՎ-ից և Լոիկ Ռեմին՝ ՔՊՌ-ից:

Հետաքրքիր փաստեր