• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Դամիաոյին և Սոլդադոյին

Լեանդրո Դամիաո«Տոտտենհեմը» շարունակում է փորձերը՝ ձեռք բերելու «Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոյին, միևնույն ժամանակ հույս ունենալով գնել Ռոբերտո Սոլդադոյին «Վալենսիայից»:

Լոնդոնյան ակումբն այս պահին լրջորեն մտածում է թիմն ուժեղացնելու մասին, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանա Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճել:

Ինչպես հայտնում է The Guardian պարբերականը, «Տոտտենհեմը» նորից սկսել է բանակցությունները՝ գնելու 23-ամյա Դամիաոյին, ում չկարողացան ձեռք բերել անցած ձմռանը: Սպասվում է, որ «Ինտերնասիոնալը» վերջապես պատրաստ կլինի բաժանվել իր աստղից և կպահանջի մոտ 16 մլն ֆունտ:

Ռոբերտո ՍոլդադոԻնչ Սոլդադոյին է վերաբերվում, ապա «Վալենսիան» նրա դիմաց պահանջում է նվազագույնը 30 մլն ֆունտ: Այնուամենայնիվ, Չեմպիոնների Լիգայում չհայտնվելը կարող է ստիպել իսպանական ակումբին նվազեցնել ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը:

Պարբերականի հաղորդմամբ, լոնդոնյան ակումբը դիտարկում է նաև «Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմիի տարբերակը: Մինչդեռ ֆրանսիացին կասկածվում է բռնաբարության մեջ, և «Տոտտենհեմը» ցանկանում է սպասել այդ իրավիճակի պարզաբանմանը: