• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ցանկանում է ձեռք բերել Վլադ Կիրիկեշին

Վլադ Կիրիկեշ«Տոտտենհեմը» կարող է 7 մլն ֆունտ առաջարկել «Ստյաուայի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշի համար:

Յան Վերտոնգենի վնասվածքը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ, ինչպես նաև Յունես Կաբուլի ոչ այնքան լավ  մարզավիճակում գտնվելը, ստիպում են լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացնելու համար տաբերակներ փնտրել:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Վիլաշ-Բոաշն իր ուշադրությունը կենտրոնացրել է Կիրիկեշի վրա և կարծում է, որ 23-ամյա ռումինացին կարող է իրեն լավ դրսևորել պաշտպանության կենտոնում: Վլադի տրանսֆերային արժեքը «Տոտտենհեմի» համար խնդիր չի լինի, առավել ևս, եթե նրանք հրաժեշտ տան իրենց աստղ Գարեթ Բեյլին:

Աղբյուրի համաձայն, Կիրիկեշին այլընտրանք կարող է լինել 20-ամյա Տիագո Իլորին «Սպորտինգից»: Վիլաշ-Բոաշը գերազանց գիտի պորտուգալական շուկան, բայց միևնույն ժամանակ հասկանում է, որ Իլորին ավելի թանկ կարժենա: