• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» ցանկանում է վերադարձնել Կոլկերին

Սթիվեն Կոլկեր«Տոտտենհեմը» մտածում է Սթիվեն Կոլկերին վերադարձնելու մասին, ում մեկ տարի առաջ 9 մլն ֆունտով վաճառեց «Քարդիֆ Սիթիին»:

Այս ամռանը «Տոտտենհեմը» կարող է կորցնել ոչ միայն Յան Վերտոնգենին, ով ցանկանում է հանդես գալ Չեմպիոնների Լիգայում, այլ նաև Յունես Կաբուլին, ով մրցաշրջանի ավարտից հետո ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ձեռք կբերի:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս ֆուտբոլիստներից բաժանվելու դեպքում Թիմ Շերվուդն ակումբ կհրավիրի Սթիվեն Կոլկերին, ով հաջող մրցաշրջան է անցկացնում:

Չնայած, որ այս պահին «Քարդիֆը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը, անձամբ Կոլկերը տպավորիչ խաղ է ցուցադրում: Պրեմիեր Լիգայից ուելսյան ակումբի դուրս մնալը կարող է օգնել Կոլկերի «Ուայթ Հարթ Լեյն» վերադարձին:

Հետաքրքիր փաստեր