• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» փոխարինող է փնտրում Ասու-Էկոտոյի համար

Բենուա Ասու-Էկոտո«Տոտտենհեմի» ձախ պաշտպան Բենուա Ասու-Էկոտոն ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա ակումբից: Լոնդոնյան ակումբն արդեն սկսել է այլ խաղացող փնտրել նրա փոխարեն: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:

Ըստ պարբերականի՝ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը 29-ամյա Ասու-Էկոտոյին չի տեսնում իր երկարաժամկետ ծրագրերում: Նա ակումբի սկաուտներին արդեն հայտնել է փոխարինող փնտրել:

Հայտնի է, որ Վիլաշ-Բոաշը «Ինտերի» պաշտպան Ալվարո Պերեյրայի տաղանդի երկրպագուն է, որի հետ նա աշխատել է «Պորտուի» մարզիչ եղած ժամանակ: Սպասվում է, որ հենց ուրուգվայցին կարող է զբաղեցնել Բենուայի տեղը:

Հարկ է նշել, որ ամռանը «Տոտտենհեմ» կվերադառնա Դենի Ռոուզը, ով ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ հանդես է գալիս «Սանդերլենդում»: Նա նույնպես համարվում է պաշտպանության ձախ եզրի խաղացող:

Հետաքրքիր փաստեր