• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» Քեյնին և Լյորիսին չի վաճառի «Յունայթեդին»

Ուգո Լյորիս և Հարի Քեյն«Տոտտենհեմի» նախագահ Դանիել Լևին թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին վստահեցրել է, որ ոչ մի պարագայում այս ամռանը Ուգո Լյորիսը և Հարի Քեյնը չեն հեռանա ակումբից:

Լոնդոնցիների երկու առաջատարները համարվում են «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից: Լյորիսին հրավիրում են որպես Դավիդ Դե Խեային փոխարինող, իսկ Քեյնի համար, որոշ լուրերի համաձայն, «կարմիր սատանենրը» պատրաստ են վճարել 40 մլն ֆունտ:

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Քեյնի և Լյորիսի համար անգամ 70 մլն ֆունտի առաջարկը «Տոտտենհեմին» չի ստիպի բաց թողնել իր աստղերին: Լևին անձամբ է հայտնել Պոչետինոյին, որ երկու ֆուտբոլիստներն էլ իր տրամադրության տակ կլինեն նաև հաջորդ մրցաշրջանում:

Սպասվում է, որ «Տոտտենհեմն» այս ամռանը կազատվի բոլոր այն ֆուտբոլիստներից, ովքեր չեն մտնում Պոչետինոյի խաղային պլաններում: Նրանց փոխարեն ակումբը մտադիր է հրավիրել 3-4 նորեկների:

Թեմատիկ նորություններ