• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմը» «Ֆլիտ Սփուրս» ակումբին ստիպել է փոխել խորհրդանշանը

FleetԻնչպես հողորդում է The Telegraph-ը, «Տոտտենհեմ Հոտսպուրը» «Ֆլիտ Սփուրս» սիրողական ակումբին ստիպել է փոխել խորհրդանշանը, որի վրա պատկերաված աքլորը նման է «Տոտտենհեմի» խորհրդանշանի աքլորին:

«Տոտտենհեմի» իրավաբանները նամակ են ուղարկել «Ֆլիտ», որում հայտնել են հեղինակային իրավունքների խախտման մասին: Ակումբին ոչինչ չէր մնում, քան կատարել լոնդոնցիների պահանջը:

-Մենք չէինք կարող նրանց հետ պայքարի մեջ մտնել: Դա ստրեսային իրավիճակ էր, և մեզ վախեցրեց «Տոտտենհեմի» կտրուկ քայլը,- հայտնել է «Ֆլիտի» նախագահ Բրայան Շեպարդը:

Ավելացնենք, որ «Ֆլիտը» նոր խորհրդանշան ստեղծելու համար պետք է ծախսի չորս հազար ֆունտ, որը քիչ գումար չէ ակումբի համար, որը չունի պրոֆեսիոնալի կարգավիճակ: