• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» երկրպագուները կրկին հարձակման են ենթարկվել

Smoking«Տոտտենհեմի» երկրպագուները իրենց եվրոպական երկրորդ ուղևորության ժամանակ հարձակման են ենթարկվել տեղի ակումբի երկրպագուների կողմից:

Հիշեցնենք, որ նոյեմբերին՝ Եվրոպա Լիգայի խմբային փուլի հերթական խաղում, սկանդալ տեղի ունեցավ Հռոմում: «Տոտտենհեմի» սևամորթ երկրպագուները խաղի ժամանակ ռասիստական վիրավորանքի արժանացան «Լացիոյի» երկրպագուների կողմից, իսկ մի քանի երկրպագուների միջև լուրջ բախում տեղի ունեցավ, ինչի համար ՈՒԵՖԱ-ն իտալական ակումբին տուգանեց 120 հզր ֆունտով:

«Տոտտենհեմի» երկրպագուների այցը Լիոն նույնպես հանգիստ չընդունվեց: Տեղի ակումբի երկրպագուները բառացիորեն ջարդել են այն պանդոկը, որտեղ հավաքված էին լոնդոնյան թիմի 150-ից 200 երկրպագու:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Smoking Dog պանդոկի սեփականատերը անգլիացի Դեյվ Իլսն է: Տեղի հանցավոր խմբերը Իլսին զգուշացրել էին հարձակման մասին, սակայն անգլիացին որոշել է ընդունել «Տոտտենհեմի» երկրպագուներին:

Հայտնի է, որ երեք երկրպագու տեղափոխվել է հիվանդանոց:

Հետաքրքիր փաստեր