• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմի» տրանսֆերային գլխավոր նպատակն Անտուան Գրիզմանն է

Անտուան ԳրիզմանՏրանսֆերային այս պատտուհանի ընթացքում «Տոտտենհեմի» գլխավոր ձեռքբերումը կարող է դառնալ Ֆրանսիայի ազգային հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» վինգեր Անտուան Գրիզմանը:

Մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» վաճառեց Գարեթ Բեյլին, և չնայած մի քանի տրանսֆերների, չկարողացավ նրան փոխարինող գտնել: Թիմի նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստվում է լուծել այդ խնդիրը:

The Telegraph պարբերականի հաղորդմամբ, «Տոտտենհեմն» արդեն առաջարկ է արել Գրիզմանի համար, սակայն իսպանական ակումբից հայտնել են, որ իրենց աստղին բաց կթողնեն միայն 25 մլն ֆունտի դիմաց:

Անձամբ Անտուանը չի թաքցնում նոր մակարդակով հանդես գալու իր ցանկությունը: 23-ամյա ֆրանսիացով հետաքրքրված են նաև «Մոնակոն» և «Չելսին», որոնք պատրաստ են Գրիզմանին ավելի բարձր աշխատավարձ և Չեմպիոնների Լիգայում խաղալու հնարավորություն առաջարկել:

«Տոտտենհեմը» հուսով է, որ իր դերը կունենա դարպասապահ Ուգո Լյորիսը, ով 2 շաբաթ առաջ 5 տարով երկարաձգեց պայմանագիրը և ով Գրիզմանի ավագն է Ֆրանսիայի ազգային հավաքականում: «Տոտտենհեմը» հնարավոր է գնի նաև մեկ այլ ֆրանսիացու՝ «Սաութեհմպտոնի» կիսապաշտպան Մորգան Շնայդերլինին:

Հետաքրքիր փաստեր