• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ Հոտսպուր» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

Spurs-MUՊրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմն» ուժերը կչափի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Տոտտենհեմն» այս խաղին մոտեցել է շատ ծանր պարտությունից հետո: Լոնդոնցիները նախորդ տուրում 6 անպատասխան գնդակ ընդունեցին մանչեսթերյան մյուս ակումբ «Սիթիից»: Լուրջ խնդիրներ կան նաև թիմի ներսում: Ըստ որոշ աղբյուրների, այս խաղում պարտության դեպքում «Տոտտենհեմի» ղեկավարները պաշտոնանկ կանեն գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշին: Ընթացիկ մրցաշրջանում, երբ թիմի հետ չէ Գարեթ Բեյլը, «Տոտտենհեմի» խաղը հարձակման գծում չի ստացվում: Թիմը 12 տուրում խփել է ընդամենը 9 գնդակ և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերվում է «Մանչեսթեր Յունայթեդին», ապա երկար ձախողումներից հետո նրանք կարծես թե վերգտել են իրենց խաղը: «Մանկունյանցիները» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում հյուրընկալվելիս քարուքանդ արեցին Գերմանիայի ուժեղագույն ակումբներից մեկին (0:5): Չնայած այս վստահ հաղթանակին, Դևիդ Մոյեսի սաներն իրենց այնքան էլ վստահ չեն զգում Պրեմիեր լիգայում: Գործող չեմպիոնները նախորդ տուրում միավոր կիսեցին առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիի» հետ:

Անկախ թիմերի ներկայիս վիճակից և զբաղեցրած դիրքից, վերջին տարիներին այս դիմակայությունը բավական դիտարժան է ստացվում: Հիշեցնենք, որ «Յունայթեդը» չեմպիոնական մրցաշրջանում սեփական հարկի տակ պարտություն կրեց «Տոտտենհեմից»՝ 2:3, իսկ Լոնդոնում կայացած խաղն ավարտվեց ոչ ոքի արդյունքով (1:1):

Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 178 անգամ և առավելությունը մանչեսթերցիների կողմն է, ովքեր հաղթել են 84 խաղում: 47 անգամ գրանցվել է խաղաղ ելք, նույնքան անգամ էլ հաղթել է «Տոտտենհեմը»:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր