• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Spurs-MCՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:

«Քաղաքայինները» մեծ թափ են հավաքել և թվում է՝ ոչ ոք չի կարողանա կասեցնել նրանց ընթացքը: Մանուել Պելեգրինիի սաները հաղթել են վերջին 7 հանդիպումներում: «Սիթին» այժմ 50 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և այսօրվա հաղթանակի դեպքում կշրջանցի առաջատար «Արսենալին», որը «Սաութհեմպտոնի» դեմ երեկվա խաղում միավոր կորցրեց:

Մանչեսթերցիներն անկասելի են նաև հարձակման գծում: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում նրանք 63 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասները:

Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա Թիմ Շերվուդի գլխավորությամբ մեծ առաջընթաց է գրանցել նաև «Տոտտենհեմը»: Շերվուդի գլխավորությամբ «Տոտտենհեմը» հաղթել է Պրեմիեր Լիգայում անցկացրած 6 խաղերից 5-ում, մեկ անգամ էլ ոչ ոք է խաղացել:

Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց «Սիթիի» ջախջախիչ հաղթանակով՝ 6-0: Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 146 անգամ և առավելությունը «Տոտտենհեմի» կողմն է, որը հաղթել է 57 խաղում, 34 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 55 անգամ ուժեղ են գտնվել մանչեսթերցիները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:2:

Հետաքրքիր փաստեր