• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» – «Մանչեսթեր Սիթի» (անոնս)

Spurs-MCՊրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» կհուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»:

Գործող չեմպիոն «Սիթին» արդեն կորցրել է տիտղոսը պաշտպանելու բոլոր շանսերը: «Քաղաքայինները» առաջնության ավարտից 4 տուր առաջ 13 միավորով հետ են «Չելսիից»: Մանուել Պելեգրինիի թիմը մանչեսթերյան իրենց հարևանի և «Արսենալի» հետ պայքարում է երկրորդ հորիզոնականի համար: Նախորդ տուրում «Սիթին» դրամատիկ պայքարում դժվարին հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ՝ 3:2:

Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա «Տոտտենհեմը» գործնականում զրկվել է լավագույն քառյակում տեղ գտնելու հնարավորությունից: Նրանց պայքարը 5-րդ հորիզոնականի համար է, որում հիմնական մրցակիցները «Լիվերպուլը» և «Սաութհեմպտոնն» են:

Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 148 անգամ, որոնցում տարել են հավասար թվող հաղթանակներ՝ 57-ական: 34 անգամ թիմերը միավոր են կիսել:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:1