• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» 0-5 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Tott-LiverՊրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:

Անգլիական երկու գրանդների դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեց «Լիվերպուլը», որը ջախջախիչ հաղթանակ տարավ Լոնդոնում: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին գեղեցիկ գոլով բացեց Լուիս Սուարեսը: Առաջին խաղակեսում «կարմիրները» ևս մեկ անգամ հասան հաջողության:

Երկրորդ խաղակեսի միջնամասում կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Պաուլինյոն՝ էլ ավելի ծանրացնելով լոնդոնցիների վիճակը: Թվային առավելություն ունեցող լիվերպուլցիները կարողացան ևս երեք գնդակ ուղարկել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Տոտտենհեմը» կշարունակի զբաղեցնել աղյուսակի 7-րդ հորիզոնականը:

Գոլեր. Սուարես՝ 18ր, 84ր, Հենդերսոն՝ 40ր, Ֆլանագան՝ 75ր, Ստերլինգ՝ 89ր:

Հեռացում. Պաուլինյո՝ 63ր:

Հետաքրքիր փաստեր