• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

SpursՊրեմիեր Լիգայի 31-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»:

Գոլառատ խաղում կամային հաղթանակ տարան դաշտի տերերը: Ընդ որում, «Տոտտենհեմը» խաղի ընթացքում պարտվում էր 0:2 հաշվով: Սակայն լոնդոնյան ակումբը Քրիստիան Էրիկսենի դուբլի և Գիլֆի Սիգուրդսոնի գոլի շնորհիվ կարողացավ այս խաղից 3 միավոր վաստակել: Հյուրերից էլ մեկական անգամ աչքի ընկան Ջեյ Ռոդրիգեսը և Ադամ Լալանան:

Այս հաղթանակից հետո Թիմ Շերվուդի սաները՝ վաստակած 56 միավորով վերադարձան 5-րդ հորիզոնականը:

Գոլեր. Ռոդրիգես՝ 19ր, Լալանա՝ 28ր, Էրիկսեն՝ 31ր, 46ր, Սիգուրդսոն՝ 90ր:

Հետաքրքիր փաստեր