• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Տոտտենհեմ» 4-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

SpursՊրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր տուրի կենտրոնական խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթիին»։

Լոնդոնյան ակումբն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում իր լավագույն հանդիպումը, որին չկարողացավ դիմակայել անգամ բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված «Սիթին»։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը սեփական հարկի տակ 4 գնդակ ուղարկեց «քաղաքայինների» դարպասը։ «Տոտտենհեմից» հաղթական գոլերը խփեցին Էրիկ Դայերը, Տոբի Ալդերվեյրելդը, Հարի Քեյնը և Էրիկ Լամելան, իսկ հյուրերի հեղինակության գնդակը խփեց Քևին Դե Բրյույնեն։

Այս անակնկալ հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Գոլեր․ Դե Բրյույնե՝ 25ր, Դայեր՝ 45ր, Ալդերվեյրելդ՝ 50ր, Քեյն՝ 61ր, Լամելա՝ 79ր։