Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի լոնդոնյան դերբիում «Տոտտենհեմ Հոտսպուրն» ընդունել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Պրեմիեր Լիգայում իր անպարտելիության ռեկորդը թարմացնող «Տոտտենհեմը» ջախջախեց Սլավեն Բիլիչի թիմին։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Տոբի Ալդերվեյրելդը և Քայլ Ուոլկերը։ Հյուրերի հեղինակության գնդակը 87-րդ րոպեին խփեց Մանուել Լանսինին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 24 միավորով կշարունակի զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ 23ր, 50ր, Ալդերվեյրելդ՝ 33ր, Ուոլկեր՝ 83ր, Լանսինի՝ 87ր։