• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տուրե եղբայրները վերադառնում են «Մանչեսթեր Սիթի»

Կոլո և Յայա ՏուրեներԸնթացիկ շաբաթվա ընթացքում եղբայրներ Կոլո և Յայա Տուրեները, որոնց Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականը ավարտեց մասնակցությունը աֆրիկյան ազգերի գավաթին, վերադարնալու են «Մանչեսթեր Սիթի»:

Իվուարցիները, որոնք անցած առաջնությունում հասան եզրափակիչ, իսկ ընթացիկ առաջնությունում ֆավորիտ էին համարվում, դուրս են մնացել քառորդ եզրափակչից՝ պարտվելով Նիգերիային 1:2 հաշվով: Այժմ Տուրե եղբայրները կարող են վերադառնալ Մանչեսթեր:

«Քաղաքայիններն» իրենց հերթական հանդիպումն անցկացնելու են կիրակի օրը «Սաութհեմպտոնի» դեմ: Կոլոն և Յայան կարող են մասնակցել այդ խաղին, եթե մարզչական շտաբը նրանց ֆիզիկական մարզավիճակը բավարար գնահատի:

Յայայի բացակայությունն զգացվում էր «Սիթիի» վերջին խաղերին: «Քաղաքայինները» երկու անգամ անընդմեջ ոչ ոքի են խաղացել «ՔՊՌ»-ի (0:0) և «Լիվերպուլի» դեմ (2:2), և այժմ նրանք առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում են արդեն 9 միավորով:

Ավելացնենք, որ Տուրե եղբայրների հետ Անգլիա են վերադառնում նաև «Նյուքասլի» կիսապաշտպան Շեկ Տիոտեն, «Արսենալի» վինգեր Ժերվինյոն և «Ուիգանի» հարձակվող Արունա Կոնեն: Իսկ «Չելսիի» նախկին ռմբարկու Դիդյե Դրոգբան պատրաստվում է կարիերան շարունակել թուրքական «Գալաթասարայում»: