• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տրանսֆերների համար Կրոնկեն Վենգերին 100 մլն ֆունտ կտրամադրի

Ստեն Կրոնկե«Արսենալի» սեփականատերերից Ստեն Կրոնկեն շարունակում է վստահել Արսեն Վենգերին և պատրաստ է ամռանը դա ապացուցել գործով:

Ֆրանսիացի մարզչի ներկայիս պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին և նա արդեն հայտնել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին չորս ամիսների ընթացքում «Արսենալը» գլխավորում էր Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն այժմ դուրս է մնացել չեմպիոնական պայքարից և փորձում է ամրապնդվել չորրորդ հորիզոնականում:

Անկախ մրցաշրջանի արդյունքից, Կրոնկեն պատրաստ է տրանսֆերների համար գումար տրամադրել Վենգերին: Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Ստենը պատրաստ է 100 մլն ֆունտ տալ իր մարզչին, որով կգնի բարձրակարգ հարձակվող և հենակետային կիսապաշտպան: