• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տևեսը ցանկանում է վերադառնալ «Բոկա Խունիորս»

Կառլոս Տևես«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Կառլոս Տևեսը խոստովանել է, որ ցանկանում է կրկին խաղալ հայրենի «Բոկա Խունիորսում», հատկապես երբ ակումբը մարզում է Կառլոս Բյանկին:

 
Տևեսի ներկայիս պայմանագիրը «Սիթիի» հետ կլրանա մեկուկես տարի հետո: «Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին արդեն հայտնել է, որ ակումբը պատրաստվում է երկարաձգել ֆուտբոլիստի պայմանագիրը: Եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ Տևեսի հետ, ապա Անգլիայի գործող չեմպիոնը պետք է մտածի Կառլոսին վաճառելու մասին:

Արգենտինացին ոչ մեկ անգամ է հայտնել, որ ցանկանում է հեռանալ «Սիթիից»:
-«Բոկա Խունիորս» վերադառնալու տարբերակը միշտ էլ կա, հատկապես երբ այն գլխավորում է Բյանկին: Ես ցանկանում եմ կրկին հագնել այդ ակումբի մարզաշապիկը,- Տևեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը: