• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Տևեսն օգնում է Բալոտելլիին

Կարլոս Տևես և Մարիո Բալոտելլի«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը կարևորություն չի տալիս Մարիո Բալոտելլիի և Ռոբերտո Մանչինիի միջև ծագած կոնֆլիկտին: Տևեսը փորձում է օգնել երիտասարդ իտալացուն, որպեսզի վերջինս խելքը գլուխը հավաքի:

Բալոտելլին «Սիթի» է տեղափոխվել 2010 թվականին և առ այսօր սկանդալների կենտրոնում է: Այսպես, անցած շաբաթ մարզման ժամանակ ակումբի գլխավոր մարզիչն էր հարձակվել Մարիոյի վրա, քանի որ նա կոպիտ էր խաղացել իր թիմակցի հետ:

Մինչդեռ Տևեսն այս ամենի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում:

-Նման դեպքեր պատահում են բոլոր ակումբներում: Բայց այստեղ «Սիթիում» մենք միշտ ուշադրության կենտրոնում ենք, Ռոբերտոն և Մարիոն հատկապես: Այդ իսկ պատճառով մարդիկ միշտ իմանում են, թե ինչ է կատարվում մեր ակումբում: Բայց նման վիճաբանություններ բոլոր ակումբներում էլ լինում են: Մարիոն կարգապահ է, նա շարունակում է խաղալ և փորձում է բարելավել իր խաղը:

Տևեսն ամեն կերպ օգնում է Մարիոյին և´ դաշտում, և´ դաշտից դուրս: Վերջին խաղում նա թույլ տվեց Մարիոյին իրացնել տուգանայինը, որպեսզի վերջինս վստահություն ձեռք բերի ինքն իր նկատմամբ:

-Ես ինքս էլ եղել եմ նման իրավիճակում: Դրա համար էլ հիմա նրան օգնում եմ, որպեսզի առաջ գնա և չկրկնի իմ սխալները,- ասել է Տևեսը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր