• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Փելեսը» վարձակալեց Վիլֆրիդ Զախային

Վիլֆրիդ Զախա«Կրիստալ Փելեսը» մեկ տարի ժամկետով վարձակալեց «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:

2012/13 մրցաշրջանում «արծիվների»՝ Պրեմիեր Լիգա տեղափոխվելու գործում մեծ ներդրում ունեցող Զախան անցած ամառ տեղափոխվեց «Յունայթեդ», որտեղ այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել:

«Կարմիր սատանաների» նոր մարզիչ Լուի վան Գալը որոշեց հրաժարվել 21-ամյա վինգերի ծառայություններից, ով Անգլիայի ազգային հավաքականում մասնակցել է երկու խաղի: Վիլֆրիդն իր հերթին նախընտրեց վերդառնալ «Սելհարսթ Պարկ»:

Այս տրանսֆերը կայացավ գլխավոր մարզչի պաշտոնում Նիլ Ուորնոկին նշանակելուց մեկ օր հետ: Ոչ մի կասկած չկա, որ Զախան կլինի Ուորնոկի նորեկներից ընդամենը մեկը:

-Ես շատ ուրախ եմ այստեղ վերադառնալու համար: Լուրեր վաղուց էին պտտվում, սակայն ամեն ինչ պարզ դարձավ միայն երեկ: Ինձ համար շատ կարևոր է խաղալու հնարավորություն ունենալը,- ասել է Զախան:

Հետաքրքիր փաստեր