• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փոլ Ինս․ «Լիվերպուլի» երկրպագուները կներեն Սուարեսին»

Փոլ Ինս«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը վստահ է, որ երբ Սուարեսը դաշտ վերադառնա, «կարմիրների» երկրպագուները կներեն նրան:

Ուրուգվայցու հետ կապված պատմությունը ձգվեց ողջ ամառ: Օգոստոսի սկզբին նա բացահայտ հայտնեց, որ ցանկանում է լքել «Էնֆիլդը» և անգամ մեղադրեց «Լիվերպուլին»: Բրենդան Ռոջերսին բարկացրեց Սուարեսի այդ քայլը և նա հարձակվողից պահանջեց ներողություն խնդրել: Սկզբում Լուիսը հրաժարվեց ընդունել մարզչի պահանջը, սակայն երբ ստիպված եղավ միայնակ մարզվել, ամեն ինչ փոխվեց:

Այս պահին իրավիճակը կայուն է, և Ինսը, ով «Լիվերպուլում» է խաղացել 1997-1999թթ-ին, վստահ է, որ երկրպագուները կարող են մոռանալ այս պատմությունը:

-Այն ինչ տեղ ունեցավ ամռանը, կանցնի և «Լիվերպուլի» երկրպագուները կմոռանան: Նրանք բոլորը ցանկանում են տեսնել Սուարեսի վերադարձը, իսկ երբ նա վերադառնա և գոլեր խփի, ապա այն ինչ եղել է, արագ կմոռացվի:

«Լիվերպուլն» այժմ բավական լավ ֆուտբոլ է ցուցադրում: Քիչ չեն խաղերը, որ նրանք ավելի շատ պահեր են ստեղծում, քան մրցակիցը, սակայն չեն կարողանում դա վերածել գոլի: Ահա թե ինչի համար են նրանք փորձում պահել Սուարեսին,- Ինսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր