• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քալում Մակմանամանը բաց կթողնի երեք ամիս

Քալում Մակմանաման«Ուիգանի» վինգեր Քալում Մակմանամանը կոճի լուրջ վնասվածք է ստացել և այժմ բաց կթողնի ոչ միայն Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, այլև նոր մրցաշրջանի սկիզբը:

Մակմանամանը, ով վերջերս կայացած Անգլիայի գավաթի եզրափակչում ճանաչվեց լավագույն ֆուտբոլիստ, «Արսենալի» հետ երեքշաբթի օրը կայացած խաղի ընթացքում վնասել է կոճը: Ապաքինման համար 22-ամյա ֆուտբոլիստին անհրաժեշտ է երեք ամիս:

Այսպիսով, Քալումը հաջորդ ամիս չի կարող օգնել Անգլիայի երիտասարդական հավաքականին: Բացի այդ, վնասվածքը կարող է խանգարել Մակմանամանին տեղափոխվել այլ ակումբ, որովհետև «Ուիգանը» դուրս մնաց Պրեմիեր Լիգայից:

Ավելացնենք, որ Քալումի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

Հետաքրքիր փաստեր