• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Քաղաքայինների» հաղթարշավը Պրեմիեր Լիգայում (վերլուծություն)

KompanyՄրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթեր Սիթին» համարվում էր չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտներից։ Սակայն այն արդյունքը, որը գրանցում է Մանուել Պելեգրինիի թիմը, թերևս ինչ որ չափով զարմանալի է։

Այն, որ «Սիթին» շատ գոլեր է խփում, դա գաղտնիք չէ և պայմանավորված է հարձակման գծում այնպիսի տաղանդավոր ֆուտբոլիստների առկայությամբ, ինչպիսիք են Սերխիո Ագուերոն, Յայա Տուրեն, Վիլֆրիդ Բոնին, Ֆերնանդինյոն և Սամիր Նասրին։ Այս մրցաշրջանում գոլեր են խփում նաև մանչեսթերյան ակումբի պաշտպանները։ Թիմի ավագ Վենսան Կոմպանին դարձել է երկու գոլի հեղինակ, իսկ Ալեքսանդր Կոլարովը՝ մեկ։ Սպասվում էր, որ «Սիթին» խնդիրներ կունենա պաշտպանությունում, որով աչքի չի ընկել վերջին տարիների ընթացքում։ Սակայն անցկացրած երեք խաղերում թիմը 8 գոլ է խփել և սեփական դարպասն անառիկ է պահել, այն էլ «Չելսիի» և «Էվերթոնի» նման ակումբների հետ խաղերից հետո։

Այժմ վերլուծենք նախորդ տուրում «Էվերթոնի» նկատմամբ տարած վստահ հաղթանակ։ Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով․

Մանչեսթեր Սիթի

City

Էվերթոն

Everton

«Մանչեսթեր Սիթին» չփորձեց տիրել նախաձեռնությանը հանդիպման մեկնարկային րոպեներից: Զարմանալի է, բայց նույնիսկ այդ դեպքում թիմը հրաժարվեց պրեսինգի դիմելուց: «Էվերթոնի» ֆուտբոլիստներն ազատ գնդակ էին ստանում դաշտի կենտրոնում և փորձում զարգացնել իրենց գրոհները: Իսկ «Սիթին» սպասում էր մրցակցի սխալին, խլում գնդակն ու արագ հակագրոհ կազմակերպում: Այդպիսի հակագրոհների արդյունքում` Սերխիո Ագուերոն կարողացավ երկու անգամ վտանգավոր հարված կատարել Թիմ Հովարդի դարպասին, բայց ամերիկացի դարպասապահն իր բարձրության վրա էր:

«Էվերթոնի» ֆուտբոլիստները փորձեցին օգտվել այդ ազատ տարածություններից: Մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեցին, բայց վերջնական հարվածը անընդհատ շեղ էր ստացվում:
Ռոմելու Լուկակուն դրվագներից մեկում կարողացավ գնդակն ուղարկել Ջո Հարտի դարպասը, սակայն մրցավարը չարձանագրեց այդ գոլը` քանի որ գոլային փոխանցման պահին Լուկակուն գտնվում էր խաղից դուրս վիճակում:

Lukaku

Խաղակեսի վերջնամասում «Էվերթոնի» ֆուտբոլիստները շատ վտանգավոր դիրքերում տուգանային հարվածի երկու իրավունք ստացան, բայց թե՛ Բարքլիի, և թե՛ Լուկակուի հարվածները չհասան իրենց նպատակին:

Առաջին խաղակեսի արդեն ավելացրած ժամանակում «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հարկադրված փոփոխություն կատարեց. վնասվածք ստացած Բրենդան Գալովեի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Տայես Բրաունինգը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթիի» խաղացողները բացառապես կենտրոնացել էին հակագրոհների վրա: Գրեթե նույն պատկերն էր` ինչ առաջին խաղակեսում, բայց մի տարբերությամբ. «քաղաքայիններն» ավելի ագրեսիվ էին և վճռական: Թիմը շատ հաշվենկատ էր գործում, խաղում չկար ոչ մի ավելորդ գործողություն: Եվ հենց այդ արագ և դինամիկ ֆուտբոլի շնորհիվ էլ Մանուել Պելեգրինիի սաները կարողացան բացել հանդիպման հաշիվը: Դավիդ Սիլվան սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, նկատեց  ձախ եզրում արագացող Ռահիմ Ստերլինգին և փոխանցեց նրան, վերջինս էլ գնդակը հասցեագրեց  Ալեքսանդր Կոլարովին, ով սուր անկյունից շեշտակի հարվածով խոցեց Թիմ Հովարդի պաշտպանած դարպասի մոտակա անկյունը՝ 0:1:

Kolarov

«Էվերթոնը» բաց թողած գոլից հետո փորձեց ավելի մեծ ուժերով նետվել առաջ, բայց ապարդյուն: Թիմի գրոհներում  բացակայում էր վերջնական հարվածը: Ֆուտբոլիստները չէին կարողանում գրոհները հասցնել իրենց տրամաբանական ավարտին:

«Մանչեսթեր Սիթին» առաջ լինելով հաշվի մեջ մի փոքր փոփոխեց խաղաոճը: Խաղացողները սկսեցին դիմել պրեսինգի, իսկ երբ խլում էին գնդակը ավելի շատ կենտրոնանում էին այն պահելու վրա՝  չմոռանալով հնարավորության դեպքում ակտիվորեն նետվել հակագրոհի: Այդպիսի հնարավորություններից մեկն էլ կարողացավ օգտագործել ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին:

Նորից խլելով գնդակը սեփական կիսադաշտում, այս անգամ արդեն Յայա Տուրեն սկսեց գրոհը և գնդակը փոխանցեց Նասրիին:«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ պատ խաղարկեց Տուրեի հետ և հայտվնելով մեն-մենակ Թիմ Հովարդի դեմ` գնդակը ամերիկացու գլխավերևով ուղարկեց դարպասը: Արդյունքում 0:2 և «Մանչեսթեր Սիթին» գեղեցիկ և վստահ հաղթանակ է տոնում:

Վերլուծությունը՝ Միրո Ալեքսանյանի

Հետաքրքիր փաստեր