• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քեյնը հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական

Հարի ՔեյնԱնգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հրավիրվել են մասնակցելու Լիտվայի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Քեյնը դարձել է «Տոտտենհեմի» առանցքային ֆուտբոլիստներից՝ 42 խաղում դառնալով 26 գոլի հեղինակ: Հոջսոնը չէր կարող անտեսել Հարիի այդ առաջընթացը:

Քեյնի թիմակիցներից հավաքականի հրավեր են ստացել նաև Քայլ Ուոլկերը և Անդրոս Թաունսենդը:

Ավելացնենք, որ Եվրո-2016-ի խմբային փուլում Լիտվայի հավաքականի դեմ խաղը կկայանա հաջորդ ուրբաթ՝ «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ մարտի 31-ին Հոջսոնի սաները Թուրինում ընկերական խաղ կանցկացնեն իտալացիների հետ:

Անգլիայի հավաքականի կազմը

Դարպասապահներ. Ջո Հարտ («Մանչեսթեր Սիթի»), Ֆրեյզեր Ֆոսթեր («Սելթիկ», Շոտլանդիա):

Պաշտպաններ. Լեյթոն Բեյնս, Ֆիլ Ջագելկա (երկուսն էլ «Էվերթոնից»), Գարի Կեհիլ («Չելսի»), Նաթանիել Քլայն («Սաութհեմպտոն»), Կիերան Գիբս («Արսենալ»), Ֆիլ Ջոնս, Լյուկ Շոու, Քրիս Սմոլլինգ (երեքն էլ «Մանչեսթեր Յունայթեդից»), Քայլ Ուոլկեր («Տոտտենհեմ»):

Կիսապաշտպաններ. Ջորդան Հենդերսոն, Ռահիմ Ստերլինգ, Ադամ Լալանա (բոլորն էլ «Լիվերպուլից»), Ռոս Բարքլի («Էվերթոն»), Ջեյմս Միլներ («Մանչեսթեր Սիթի»), Թեո Ուոլկոտ «Արսենալ»), Մայքլ Կարրիկ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆաբիան Դելֆ («Աստոն Վիլլա»), Անդրոս Թաունսենդ («Տոտտենհեմ»):

Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտտենհեմ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»), Դենի Ուելբեք («Արսենալ»):