• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ի թիրախում Մարսելի հարձակվող Լոիկ Ռեմին է

Լոիկ ՌեմիՖրանսիական Մարսելի հարձակվող Լոիկ Ռեմին հայտնվել է «Քուինս Պարկ Ռեյնջերսի» ուշադրության կենտրոնում: Ակումբը մտադիր է ձեռք բերել խաղացողին հունվարյան տրանսֆերի ժամանակ: Այս մասին հայտնում է ֆրանսիական L’Equipe պարբերականը:

 
Առաջնությունը Ռեմիի համար անհաջող է մեկնարկել. 25-ամյա խաղացողը անցկացրած 9 խաղերում չի խփել և ոչ մի գոլ և չի կատարել նույնիսկ գոլային փոխանցում: Ռեմիի պայմանագիրը կլրանա 2015 թվականի ամռանը, բայց ֆրանսիական ակումբը պատրաստ է վաճառել հարձակվողին 10 մլն եվրոյով (8 մլն ֆունտ):

 
«ՔՊՌ»-ը հետաքրքրված է նաև «Ասթոն Վիլլայի» հարձակվող Դարրեն Բենտի ծառայություններով: Ժամեր առաջ սկսեցին լուրեր պտտվել, որ «ՔՊՌ»-ի նորանշանակ մարզիչ Հարի Ռեդնապի ուշադրության կենտրոնում Բենտն է:

Հետաքրքիր փաստեր