• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՔՊՌ-ն գնեց Ջորդան Մատչին

Ջորդան Մատչ«Քուինս Պարկ Ռեյնջերսը» հայտնել է «Քարդիֆ Սիթիի» կիսապաշտպան Ջորդան Մատչին գնելու մասին: Գործարքն արժեցել է 6 մլն ֆունտ:

Մատչը նախորդ մրցաշրջանում «Քարդիֆի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն էր, ով մասնակցություն ունեցավ ուելսյան ակումբի խփած 32 գոլերից 12-ին:

Այժմ 22-ամյա Մատչն իր կարիերան կշարունակի «Լոֆտուս Ռոուդում»: Արդեն հինգշաբթի օրը Ջորդանը կհանդիպի իր նոր խաղընկերներին:

-Ջորդանը մեծ ապագա ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է: Նախորդ մրցաշրջանում «Քարդիֆում» խփած գոլերով նա ապացուցել է, որ կարող է խաղալ այդ մակարդակով: Այս տեղափոխությունը կօգնի, որ նա լավացնի իր որակները,- ասել է ՔՊՌ-ի գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը:

Ավելացնենք, որ Մատչը դարձավ այս ամառվա ընթացքում լոնդոնյան ակումբի երրորդ ձեռքբերումը՝ Սթիվեն Կոլկերից և Ռիո Ֆերդինանդից հետո: