• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՔՊՌ-ն կարող է Ռեդնապին փոխարինել Շերվուդով

Թիմ Շերվուդ Հարի Ռեդնապ«Տոտտենհեմի» նախկին մարզիչ Թիմ Շերվուդը «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Հարի Ռեդնապին:

Պրեմիեր Լիգա վերադարձած լոնդոնցիներն անհաջող են մեկնարկել մրցաշրջանը և այս պահին զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: Խոսվում է, որ ակումբը կարող է հեռացնել Հարի Ռեդնապին:

Հոկտեմբերի սկզբին մամուլը հայտնեց, որ Ռեդնապին կարող է փոխարինել Գլեն Հոդլը, ով այժմ Հարիի օգնականն է: Սակայն Evening Standard-ին տեղեկություն է հասել, որ ՔՊՌ-ի ղեկավարները մտածում են Շերվուդի թեկնածության մասին, ով մի քանի ամիս մարզեց «Տոտտենհեմը»:

Ավելացնենք, որ Ռեդնապի հետ կապված վերջնական որոշում դեռ չի կայացվել, սակայն առաջիկա խաղերը կվճռեն Հարիի ապագան: