• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«ՔՊՌ»-ն մտադիր է վաճառել Լոիկ Ռեմիին

Լոիկ Ռեմի «Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հայտնել է, որ իր ակումբը հրաժեշտ է տալու ֆրանսիացի հարձակվող Լոիկ Ռեմիին, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլում»:

Հասկանալով, որ Ռեմին Չեմպիոնշիփում հանդես գալու ցանկություն չունի, «ՔՊՌ»-ն նրան վարձավճարով ուղարկեց «Սեյնտ Ջեյմս Պարկ»: Նույնն էլ վերաբերվում էր Ադել Տաարաբթին, ով տեղափոխվեց «Ֆուլհեմ». այս ֆուտբոլիստների հետ «ՔՊՌ»-ն այլևս հույսեր չի կապում:

-Ռեմին ցանկանում էր «Նյուքասլ» տեղափոխվել, այնպես որ ես նրան լավագույնն եմ մաղթում և հույս ունեմ, որ այնտեղ նրա մոտ ամեն ինչ կստացվի: Ես այլևս նրա մասին չեմ մտածում. ինձ միայն հետաքրքրում են այն ֆուտբոլիստները, ում հետ ես աշխատում եմ և ովքեր ցանկանում են այստեղ լինել:

Ինչ վերաբերվում է Տաարաբթին և մյուսներին, ովքեր վարձավճարով այլ ակումբներում են հանդես գալիս, ես նրանց հաջողություն եմ մաղթում: Ես հույս ունեմ, որ նրանք լավ ֆուտբոլ կցուցադրեն, կմնան այնտեղ և հիմնական պայմանագիր կկնքեն,- Ռեդնապի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր