• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քրիստոֆեր Սամբա. «Ես պատրաստ չէի Պրեմիեր Լիգա վերադառնալուն»

Քրիստոֆեր Սամբա«Քուինս Պարկ Ռեյնջերսի» պաշտպան Քրիստոֆեր Սամբան խոստովանում է, որ ֆիզիկապես պատրաստ չէր Պրեմիեր Լիգա վերադառնալուն:

Ֆուտբոլիստը «ՔՊՌ» է տեղափոխվել ձմռանը «Անժիից», սակայն այդպես էլ չկարողացավ արդարացնել նոր ակումբի սպասելիքները: Սամբան հաճախ էր սխալվում և արդյունքում չկարողացավ օգնել թիմին: Հաջորդ մրցաշրջանում Հարի Ռեդնապի թիմը հանդես է գալու Չեմպիոնշիփում:

-Ինչ վերաբերվում է ինձ, ապա չեմ կարծում, որ ես լավ պատրաստված էի Պրեմիեր Լիգա վերադառնալու համար: Սա ամենածանր առաջնությունն է, և տեղափոխվելով այստեղ՝ դու պետք է հիանալի մարզավիճակում լինես:

Մենք շատ հնարավորություններ ունեինք՝ մնալու Պրեմիեր Լիգայում, սակայն դժբախտաբար, չօգտագործեցինք դրանք: Այսպիսինն է ֆուտբոլը,- հայտնել է Սամբան: Sky Sports

Հետաքրքիր փաստեր