• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Քրիստոֆ Ֆրեյնդն անձամբ է հաստատել, որ չի տեղափոխվելու «Չելսի»

«Ռեդ Բուլի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդն անձամբ է հաստատել, որ չի տեղափոխվելու «Չելսի»:

Ֆրեյնդը «Չելսիի» թիվ մեկ թեկնածուն էր մարզական տնօրենի թափուր պաշտոնի համար: Նախկինում խոսվում էր, որ Քրիստոֆն արդեն բանավոր համաձայնություն է տվել «կապույտների» սեփականատեր Թոդ Բելիին։

Այսօր, սակայն, ինտրիգը վերջնականապես ավարվեց։ Ֆրեյնդը հաստատեց «Չելսիի» հետաքրքրությունը, բայց ի վերջո որոշեց մնալ Զալցբուրգում:

«Ինչպես արդեն հաստատել եմ իմ հարցազրույցներում, «Չելսին» հետաքրքրված էր ինձնով»:

«Երբ հետաքրքրվում են նման մեծ ակումբից, դա պատիվ է ինձ և իմ աշխատանքի համար «Ռեդ Բուլում», ինչպես նաև դառնում է մի հանգամանք, որը ստիպում է մտածել: Բայց ես եկել եմ այն ​​եզրակացության, որ ես այստեղ լավագույն ձեռքերում եմ, և որ ակումբ փոխելու կարիք չունեմ»։

«Մենք գտնվում ենք շատ ինտենսիվ փուլի մեջ և կարևոր խնդիրներ ունենք Ավստրիայի Բունդեսլիգայում լուծելու, Գավաթում և Չեմպիոնների լիգայում, և ես ամբողջությամբ կենտրոնացած եմ դրա վրա»,- Ֆրեյնդի խոսքերն է մեջբերում The Independent-ը։

Հետաքրքիր փաստեր